Բավ է պառակտվել
27-03-2015 12:20

Բելառուսը մտադիր է համատեղել ԵՄԻ-ի և ԵՏՄ-ի հետ համագործակցությունը

Բելառուսը պատրաստ է աջակցել Եվևասիական տնտեսական միության և Եվրամիության մերձեցմանը, հայտարարեց Մինսկում Բելառուսի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը: «Մենք գիտակցաբար և համենայն պատասխանատվությամբ ուսումնասիրում ենք վերջերս ստեղծված Եվրասիական տնտեսական միության և Եվրախորհրդի մերձեցման հեռանկարները և պատրաստ ենք հնարավորինս ջանք գործադրել այդ գործընթացում», - ասաց Միխնևիչը ուրբաթ Մինսկում կայացած «Մինսկի երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ: Նրա խոսքով` ընդհանուր խնդիրը կայանում է այդ ինտեգրումների միջև նոր ջրբաժաններից խուսափելու մեջ` դրան հակառակ ներկայացնելով կառուցողական համագործակցության ներուժը: «Բելառուսը մշտապես ձգտել է երկկողմանի շահավետ համագործակցության և Արևելքի, և Արևմուտքի հետ, և չի ցանկացել ընտրություն կատարել այդ երկու կենտրոնների միջև», - նշեց Միխևիչը: Նրա խոսքով` այսպիսի դիրքորոշումը մեծ արժեք ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ-ի համար: Նա հավելեց, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ կառուցելով, Բելառուսը այդ ամենևին էլ չի անում Արևմուտքի հետ համագործակցությունը ճնշելու հաշվին: Դեռ ավելին` «ԵՄ-ի հետ առևտրատնտեսական կապերի զարգացումը որևէ կերպ չի հակասում ՌԴ-ի մեր համագործակիցների հետ մերձեցմանը»: Նա հավելեց, որ այսպիսի քաղաքականությունը համալրվում է Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի երկրների հետ ավելի լայնածավալ կապերով: Միխնևիչը ընդգծեց, որ միևնույն ժամանակ այդ չի վնասում ավանդական դաշնակիցներին: Նա նաև նշեց, որ բաց տնտեսությունը կանխորոշում է Բելառուսի շահագրգռվածությունը երկրների հնարավորինս լայն շրջանակի հետ համագործակցության հարցում: