Բավ է պառակտվել
11-09-2015 09:41

Բելգիացի պատգամավորները Արցախում են

ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում Արցախի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության խոհրդարանականների միջեւ: Ողջունելով բելգիական պատվիրակության անդամներին՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Արցախում բարձր են գնահատում օրինակելի արժեհամակարգ ունեցող երկրների պետական կառույցների, մասնավորապես, խորհրդարանականների հետ շփումներն ու հարաբերությունները: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, հաշվի առնելով միջազգային խորհրդարանական ձեւաչափով գործընթացներում ներգրավված չլինելու հանգամանքը, նման կապերն՝ ինստիտուտների կատարելագործման եւ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, կենսական անհրաժեշտություն են: Բելգիական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ժուլի դե Գրոտը կարեւորել է իրենց այցն Արցախ՝ լիարժեք տեղեկություններ ստանալու եւ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հնարավոր տարբերակ գտնելու համատեքստում: Այնուհետեւ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, որի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են Արցախում ժողովրդավարական գործընթացների, ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո անցկացվող բանակցությունների ընթացքի եւ մի շարք այլ հարցերի շուրջ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ունեցած դիրքորոշումներով: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները: ԲԹ խորհրդարանական պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Հայ դատի եվրոպական հանձնախմբի նախագահ Գասպար Կարամպետյանը: