Բավ է պառակտվել
20-01-2014 09:11

Ուկրաինայի բախումների արդյունքում կան վիրավորներ

lenta.ru հայտնում է, որ երեկ Կիևում իրավապահների հետ բախումներից հետո հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 24 ցուցարար:
Ուկրաինայի ՆԳՆ-ն, իր հերթին, հայտնել է 70 տուժած աշխատակիցների մասին: Նրանցից 49-ը հոսպիտալացվել է: Տուժածների մոտ ախտորոշվել են գանգուղեղի փակ վնասվածք, կոտրվածքներ, թունավորումներ անհայտ նյութերից և այլն:
Ալեքսանդրովյան հիվանդանոցում աշխատանքի են կանչվել բոլոր բժիշկները: Տուժածների թվում նռնակներից և տրավմատիկ զենքերի փամփուշտներից վնասվածքներ ստացած մարդիկ կան, այդ թվում՝ լրագրողներ: Տեղեկություն կա առնվազն հինգ վիրավոր լրագրողի մասին:
Ըստ կայքի տեղեկությունների՝ վիրավորվել է նաև Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Պարուբին։
Իրավապահների փոխանցմամբ մեկ տասնյակ ակտիվ ցուցարար է ձերբակալվել, ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել, հարուցվել է քրեական գործ: