Բավ է պառակտվել
28-02-2015 12:03

Բարաք Օբաման հիանում էր Բորիս Նեմցովի խիզախությամբ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է այն մասին, որ հիանում էր Մոսկվայում սպանված ընդդիմադիր Բորիս Նեմցովի գործունեությամբ: «Նեմցովը իր երկրի անխոնջ պաշտպանն էր: Նա ձգտում էր հասնել իր հայրենակից ռուսաստանցիների իրավունքների պաշտպանությանը, որին արժանի են բոլոր մարդիկ: Ես հիանում էի Նեմցովի խիզախությամբ և Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարին նրա նվիրվածությամբ: Ես գնահատեցի իր կարծիքը հայտնելու նրա ցանկությունը Մոսկվայում 2009 թվականին մեր հանդիպման ժամանակ: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Բորիս Եֆիմովիչի ընտանիքին և ռուսաստանյան ժողովրդին, որը կորցրել է իր իրավունքների ամենաանխոնջ և պերճախոս պաշտպաններից մեկին», - հայտարարել է ԱՄՆ նախագահը: Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնում գտնվող Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա շաբաթ գիշեր սպանվել է Բորիս Նեմցովը: 55-ամյա քաղաքական գործչի ուղղությամբ արձակվել է վեց գնդակ, որոնցից չորսը խոցել է նրան: Նեմցովը կիրակի օրը կայաալիք «Գարուն» երթի կազմակերպիչներից մեկն էր: