20-03-2014 23:30

Բարաք Օբաման ելույթ է ունեցել Հելեն Դեջեներսի շոուում (տեսագրություն)

«Օսկար -2014» մրցանակաբաշխության հաղորդավարուհի Հելեն Դեջեներսը իր շոուին է հրավիրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Նախագահը անձամբ չի մասնակցել շոուին, սակայն կապվել է Հելենի հետ ուղիղ հեռարձակման միջոցով և մի քանի հարցի է պատասխանել:


Ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե, կարծես, հեռուստաշոուները դարձել են ԱՄՆ նախագահի պարտականություններից մեկը: Զաք Հալիքիանակասին տված իր հարցազրույցից մեկ շաբաթ անց, երբ Բարաք Օբաման պատասխանեց այն հարցերին, թե ինչպես է նա իրեն զգում «ԱՄՆ վերջին սևամորթ նախագահ լինելու կապակցությամբ» և որ երկրի հավաքանին է նա երկրպագել Օլիմպիադայի ժամանակ, նա դարձավ «Հելեն Դեջեներսի շոու»-ի հյուրը:
Սակայն այդ մսանակցությունը ձևական բնույթ է կրել: Նախագահը չժամանեց նկարահանման հրապարակ և սահմանափակվեց ուղիղ կապ հաստատելով: Քննարկման գլխավոր թեմաներից էին սերիալները: Հելենը հետաքրքրվեց, թե արդյոք Բարաք Օբաման դիտում է Սպիտակ տան հետ կապված «Սկանդալը» և «Խաղաքարտերից տնակը» սերիալները:
«Գիտեք, ես դիտում եմ «Խաղաքարտերից տնակը»: «Սկանդալը» դեռ չեմ դիտել, սակայն այն դիտում է Միշելը: Պետք է նշեմ, որ իրական կյանքը էկրանին պատկերվածից շատ ավելի ձանձրալի է: Իրականությունը կայանում է նրանում, որ օրվա զգալի մասը ստիպված ես նստել աշխատասենյակում և լսել մոխրագույն կոստյումներով բազմաթիվ մարդկանց, ովքեր խոսում են հեռուստադիտողների համար անհետաքրքիր շատ բաների մասին», - խոստովանել է նախագահը:
«Հենց այն, ինչով ես եմ զբաղվում: Մեր հեռուստադիտողներին այդ հետաքրքրում է», - պատասխանել է Դեջեներսը՝ մոխրագույն կոստյումը հագին:
Վաղուց հայտնի է, որ ԱՄՆ նախագահը իր աշխատանքին նվիրված սերիալների երկրպագուն է: Օբամայի կողմից ամենասիրված սերիալների շարքում են «Հայրենիքը»՝ Քլեր Դեյնսի մասնակցությամբ, ինչպես նաև Հելենի կողմից նշված «Խաղաքարտերից տնակը»: Էկրաններին սերիալի երկրորդ սեզոնի հայտնվելուց առաջ՝ ԱՄՆ փոխնագահի դերը կատարող Քեվին Սփեյսիի մսանկացությամբ, Օբաման գրել է Twitter-ի իր էջում՝ "House Of Cards. No spoilers, please".