24-07-2014 10:49

Բան Կի Մունն անհանգստացած է Գազայի դպրոցներում հրթիռներ պահելու փաստով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը վրդովմունք է արտահայտել այն առնչությամբ, որ Գազայի հատվածում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության դպրոցներում հրթիռներ են պահվում: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում:

Նա ընդգծել է, որ դրա համար պատասխանատուները վերածում են դպրոցները ռազմական թիրախների և վտանգի ենթարկում երեխաներին, ՄԱԿ-ի անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր կիրառում են դպրոցները որպես ապաստարան:

Պան Գի Մունը ՄԱԿ-ի համապատասխան դեպարտամենտներին հանձնարարել է անհապաղ մշակել պլան այն մասին, թե ինչպես վարվել ՄԱԿ-ի հաստատություններում հայտնաբերված զենքի հետ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ը ձեռնարկում է զգոնությունը բարձրացնելու հստակ քայլեր՝ հետագայում նման դրվագների կանխման նպատակով: