28-06-2014 11:15

Բաքվում սկսվել է ԵԱՀԿ վեհաժողովը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանն իր աշխատանքն է սկսել Բաքվում։

ԵԱՀԿ ԽՎ նախագահ, Մոնտենեգրոյի խորհրդարանի խոսնակ Ռանկո Կրիվոկապիչն իր ելույթում նշել է, որ «Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը ժամանակակից աշխարհի քաղաքական սուր հարցերը լուծելու համար»։

Ըստ նրա՝ ԽՎ-ն եւ ԵԱՀԿ-ն նպատակներին հասնելու համար հավաքական ջանքերն օպտիմալացնելու քայլեր են անում։ Կրիվոկապիչն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի իրադրությանը։

Նշենք, որ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ևս մասնակցում է ԵԱՀԿ ԽՎ նիստին։

Պատվիրակությունը գլխավորում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

Նստաշրջանը կշարունակվի մինչեւ հուլիսի 2-ը, հունիսի 28-29-ին կկայանան հանձնաժողովների նիստեր, հուլիսի 1-ին աշխատանքը կսկսի լիագումար նիստը։

Նշենք, ընթացիկ տարվա մայիսից Ադրբեջանը ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկիրն է։