Բավ է պառակտվել
23-05-2016 11:58

Բաքուն դեմ չէ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը

Ադրբեջանը դեմ չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

«Ադրբեջանը, դրանով պայմանավորված, պաշտոնական տեսակետ հայտնել է։ Մենք ասել ենք, որ դեմ չենք այդ առաջարկին»,-ասել է Մամեդովը։

Ավելի վաղ Վիեննայում կայացել էր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրության սրացումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը։ Բանակցություններին մասնակցել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովն ու Պիեռ Անդրյոն։ Լրատվամիջոցները վիեննական հանդիպումից հետո հաղորդել էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման մասին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը, հայտարարել էր. «Անջեյ Կասպշիկի լիազորությունենրում էական փոփոխություններ չեն կարող լինել: Այնտեղ նշված է Մինսկի խմբի դիրքորոշումը, մենք այդ առիթով պարտավորություններ չենք ստանձնել»: