04-08-2014 14:33

Արցախի նախագահը գերմանացի պաշտոնյաների հետ քննարկել է ԼՂՀ հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալիստական միության խմբակցության մի խումբ անդամներին, որոնց հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ այն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնային ուղղություններից մեկն է:

Հանդիպմանը մասնակցում էին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: