24-11-2014 09:54

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մեկնել է ԱՄՆ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նոյեմբերի 23-ին երկրի ղեկավարն այցելել է Լոս Անջելեսի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճար և մասնակցել այնտեղ անցկացված կիրակնօրյա պատարագին: