11-09-2014 19:33

Բակո Սահակյանը ամերիկահայերի հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ամերիկահայ հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտին` նրա հոր` Նորիկ Աստվածատրյանի հետ:
Հանդիպմանն արծարծվել են արտերկրում Արցախի պատմության ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության օբյեկտիվ լուսաբանմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Աննա Աստվածատրյան-Տուրկոտի մասնակցությունն Արցախի միջազգային ճանաչման գործում՝ այն որակելով հայրենասիրության լավագույն դրսեւորում:
Նախագահ Սահակյանն արժեւորել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտի հեղինակած «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գիրքը` այն համարելով ինքնատիպ աշխատանք, որտեղ արտացոլված են թե՛ պատմական իրադարձությունները, թե՛ մարդկային պատմություններ: