Բավ է պառակտվել
27-11-2014 10:02

ԼՂՀ նախագահըն այցելել է Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համազգային խնդիրների լուծման եւ հայապահպանության գործում՝ հավելելով, որ Արցախում միշտ զգում են թեմի մշտական աջակցությունը:
Միջոցառմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: