Բավ է պառակտվել
15-01-2016 11:18

Բակո Սահակյանը և Սեյրան Օհանյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: