Բավ է պառակտվել
30-06-2015 13:27

Ծննդյան տարեդարձի առթիվ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանին առողջություն է մաղթել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Մեծ ավանդ ունենալով հայկական երկու հանրապետությունների և հայոց բանակի ստեղծման գործում` Դուք այսօր էլ շարունակում եք անձնվիրաբար ծառայել հարազատ ժողովրդի անվտանգության ապահովմանը և բարեկեցության մակարդակի բարձրացմանը, համազգային խնդիրների լուծմանը ու մեր դարավոր նպատակների իրականացմանը: Համոզված եմ` այսուհետ էլ հաջողությամբ կպսակվեն Մայր Հայաստանի և Արցախի զորացմանն ու բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր հայրենանվեր ծրագրերը, և մեր ժողովուրդը կտոնի նոր հաղթանակներ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: