Բավ է պառակտվել
23-02-2015 10:24

Բագրատյանն անդրադարձել է ԱԺ նիստերից իր բացակայությունների թեմային

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ԱԺ նիստերից բացակայությունների խնդրին, հաշվի առնելով, որ ԱԺ նիստերից ամենից շատ բացակայող պատգամավորներից մեկն էլ ինքն է։ Նա այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Վերջին շրջանում որոշ պաշտոնական աղբյուրներ մի քանի անգամ նշել են իմ անունը ԱԺ նիստերից բացակայողների ցանկում։ Անշուշտ, հայտարարված թվերը պետք է ստուգել։ Մանավանդ, որ բոլոր բացակայությունները կապված են դասավանդելու հետ։ Այնուամենայնիվ, ընտրողներիս պետք է բացատրեմ, որ 2.5 տարվա մեջ միայն ես առաջարկել եմ 20 օրենքի նախագիծ (խոստացած 50-ի 40%-ը)։ Սա ավելի քիչ չէ, քան որոշ ֆրակցիաներ ամբողջությամբ։

Հիշեցնենք, որ ՀԿ խորհրդի նիստում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ գործընթաց է սկսվելու Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ, նշելով, որ 2013-2014թթ. ՀՀ ԱԺ 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների բացակայությունների օրինականությունը ստուգելու գործընթաց էր սկսել։ Նշենք, որ ԱԺ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ն ընկած ընթացքում ամենաշատ բացականեր ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա 55 անգամ չի ներկայացել նիստերին: 2-րդ տեղում ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է. ունի 48 բացակա: 3-րդ տեղում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է՝ 46 բացակա: