Բավ է պառակտվել
04-06-2014 19:07

Երևանում հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերին և Բակո Սահակյանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը հանդիսանում է պաշտոնական Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը և կարևորել է միջազգային հանրության կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը Ադրբեջանին դատապարտելու ու կառուցողական հուն բերելու ուղղությամբ:

Միաժամանակ, Արցախի ղեկավարը վերահաստատել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու՝ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնմամբ:

Հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: