Բավ է պառակտվել
23-06-2014 10:42

Ազնավուրը Ռուսաստանի ԱԳՆ պատվո նշան է ստացել

Շաբաթ օրը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, ՌԴ ԱԳՆ «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշան է ստացել՝ ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը: Երախտագիտություն հայտնելով պատվավոր պարգեւի համար` դեսպան Ազնավուրը պատրաստականություն է հայտնել շարունակել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր գործունեությունը:Պարգեւը Շառլ Ազնավուրին շնորհվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի`2014թ. հունիսի 2-ի հրամանով: