01-02-2014 16:27

Հ. Աբրահամյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

 Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց և միջազգային 23 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի և փետրվարի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում: