23-12-2013 14:41

ԱԺ մոտ հավքվածների շարքում է Կարգին Հայկոն

ԱԺ շենքի մոտ հավաքված ցուցարարներին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ԱԺ չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների ղեկավարները պատրաստվում են համատեղ մամուլի ասուլիս հանդես կգան։ Նա հայտարարեց, որ ԱԺ-ում գազային գազային համաձայնագիրը ընդունվել է կեղծ քվեարկությամբ, քանի որ էլեկտրոնային քվեարկություն չի եղել, իսկ չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների անդամները չեն մասնակցել հաշվիչ հանձնաժողովի նիստին, հետեւաբար քվեարկությունը չի կարելի համարել կայացած։ Նրա խոսքով՝ այս պահին չորս խմբակցութjունները պատրաստում են հաշվիչ հանձնաժողովի համապատասխան հայտարարությունը։ Ակտիվիստները անընդհատ խլացնում էին չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչների ելույթները՝ պահանջելով, որ նրանք խոսելու փոխարեն հենց հիմա վայր դնեն մանդատները ու միանան իրենց։ ԱԺ ժառանգական պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դրսում հայտարարեց, որ քվեարկությունը բոյկոտած չորս խմբակցությունները պատրաստվում են քննարկել միասնական հանրահավաքի հնարավորությունը։ Հիշեցնենք, որ քվեարկությունը ձեռքով է եղել, որովհետև Փոստանջյանը նախապես հավաքել էր կոալիցիոն պատգամավորների քվեարկության քարտերը։

Արամ Մանուկյանը խնդրեց ակտիվիստներին իրենց համախմբած պահել, որպեսզի իրենք կարողանան միասնական լինել և քննարկել հետագա գործողությունները։ Նշենք, որ ցուցարարների թվում են նաեւ շոու բիզնեսի հայտնի դեմքեր ։ Հայկ Մարությանը, որը նախապես հայտարարել էր, որ փոխում է օդանավի տոմսն ու Պրահայից Հայաստան վերադառնում հատուկ այս ակցիային մասնակցելու համար, իր հետ գազի բալոն է բերել։ Նշենք, որ մինչ ցուցարարները ԱԺ շենքի մոտ հավաքված ցուցարարները վանկարկում են՝ դավաճաններ, ԱԺ շենքի բակում զարդարում են տոնածառը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչև 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծել կամ փոխել գազի ներմուծման պայմանները։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը, նրանք քվեարկել են ձեռքով: Համաձայնագրերին, ըստ Հովիկ Աբրահամյանի, կողմ է քվեարկել 77 պատգամավոր: