Բավ է պառակտվել
13-11-2015 17:07

Ադրբեջանն ապացուցում է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. Շ.Քոչարյան

Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով կրկին անգամ ապացուցում է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Օրինաչափ է, որ ԵԱՀԿ` բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման ջանքերը ուղեկցվում են Ադրբեջանի սադրիչ գործողություններով»,- գրել է նա: Շ. Քոչարյանը նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):