10-10-2014 19:41

Ադրբեջանը կարևորում է ԱՊՀ-ում իր մասնակցությունը. Ալիև


ԱՊՀ-ն չի սպառել իր պոտենցիալը, դա համագործակցության, փոխգործակցության, տարածաշրջանային և միջազգային կյանքի արդի հարցերի քննարկման հարթակ է: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է այսօր Մինսկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում:
«Մենք՝ որպես գործընկերներ, որոնք երկար տարիներ միասին շփվում են և որոշում կարևոր հարցեր, իհարկե, նման բաց և անկեղծ մթնոլորտում պետք է քննարկենք մեզ անհանգստացնող բոլոր հարցերը: Ադրբեջանը կարևոր նշանակություն է տալիս ԱՊՀ-ում իր մասնակցությանը: Մենք կարծում ենք, որ կազմակերպության շրջանակում շատ բան է ձեռք բերվել փոխգործակցության, համակարգման, միմյանց խնդիրները լավագույնս հասկանալու, ինչպես նաև այլ կարևոր հարցերի լուծման գործում: Մենք նաև շատ ակտիվ համագործակցում ենք ԱՊՀ անդամ երկրներից մեծ մասի հետ երկկողմ ձևաչափով»,- ասել է երկրի ղեկավարը:
Նրա խոսքով՝ լավ զարգացումներ կան տնտեսական, ներդրումային ոլորտում: Այսօր, իհարկե, ուշադրություն է հատկացվում անհանգստություն առաջացնող հարցերին: Դրանք տարածաշրջանային, միջազգային անվտանգության հետ կապված հարցերն են, նշել է Ադրբեջանի նախագահը: