Բավ է պառակտվել
26-01-2015 13:03

Ադրբեջանը և Թուրքիան փորձում են աշխարհի ուշադրությունը շեղել Ցեղասպանության 100-ամյակից. քաղաքագետ

Ադրբեջանը և Թուրքիան փորձում են համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել Ցեղասպանության 100-ամյակի թեմայից, ասել է երկուշաբթի լրագրողներին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով՝ 2014 թվականի վերջը և 2015 թվականի սկիզբը չափազանց առատ են եղել ամենաբարձր մակարդակով ադրբեջանա-թուրքական հանդիպումների առումով: «Ակնհայտ է, որ այդ երկու երկրների միջև պայմանավորվածություն կա համատեղ ուժերով շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց Ցեղասպանության 100-ամյակից և նոր հարց բարձրացնել տարածաշրջանում», - նշել է Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով՝ 2015 թվականի սկիզբը բավականին լարված էր՝ հաշվի առնելով իրավիճակը սահմանին, ինչը կանխատեսելի էր: «Բաքվի այսպիսի պահվածքի համար մի քանի պատճառ կա: Առաջինը Հայոց Ցեղասպանության 100-ամյակն է: Ադրբեջանը յուրաքանչյուր դեպքում կփորձեր լարված իրավիճակ ստեղծել տարածաշրջանում», - նշել է քաղաքագետը: Մելիք-Շահնազարյանը ասել է,որ տվյալ իրավիճակի պատճառներից մեկն է նաև Հայաստանի Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ ներառվելը: Սպասվում է, որ այս միությունը կսկսի լիարժեք գործել, ի վիճակի կլինի պատասխանել ցանկացած մարտահրավերների, և այդ բավականին լուրջ գործոն կդառնա Հայաստանի պաշտպանության համար: «Սակայն քանի դեռ ԵՏՄ-ն գտնվում է սաղմային վիճակում և չի կարող պաշտպանել իր մասնակից երկրներին ցանկացած սպառնալիքներից, Ադրբեջանը փորձում է ապացուցել աշխարհին, որ ԵՏՄ անդամը կարող է գտնվել պատերազմական վիճակում, և Բաքուն կարող է մշտապես գնդակոծել սահմանները», - ասել է Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով՝ Բաքվի այսպիսի ագրեսիվ վարքի պատճառներից մեկն է նաև այն, որ միջազգային զսպվածության մեխանիզմը այլևս չի գործում, հատկապես Ուկրաինայում իրավիճակը սրվելուց հետո: «Բացի այդ Ադրբեջանում կա համոզմունք, որ Հայաստանը չի սկսի ռազմական գործողություններ, և այդ կապակցությամբ նրանք իրենց ազատեն զգում իրենց գործողություններում, հաշվի առնելով այն փաստը, որ հայկական կողմը մշտապես պատասխանում է Բաքվի գործողություններին համարժեք», - ասել է քաղաքագետը: Նա հավելել է, որ Հայաստանը այս պահին բավականաչափ ռազմական ներուժ ունի Ադրբեջանին զսպելու համար, և այլ պետությունները ներքաշելու կարիք չկա: «Պարզապես անհրաժեշտ է զսպող մեխանիզմ ստեղծել ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական քայլերի տեսակետից», - նշել է նա: ԼՂ հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրսգալու մասին: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում հանրաքվե տեղի ունեցավ, որտեղ 99,89% հանդես եկան Ադրբեջանից անկախանալու օգտին: Դրանից հետո Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողությունները հանգեցրեցին ոչ միայն ԼՂ, այլ նաև Ղարաբաղին կից յոթ շրջանների կորստին: 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցվեցին ռազմական գործողությունները: Արդյունքում երկու կողմերից զոհվեցին մոտ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեցին իրենց բնակավայրերը: Զինադադարի ռեժիմի մասին պայմանագիրը պահպանվում է առ այսօր: 1992 թվականից մինչ այժմ բանակցություններ են ընթանում ՄԽ ԵԱՀԿ շրջանակներում հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ: ՄԽ ԵԱՀԿ համանախագահներն են հանդիսանում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: