Բավ է պառակտվել
22-04-2015 12:39

ԵԽԽՎ-ում թուրք և ադրբեջանցի պատվիրակները ստացել են Հայոց Ցեղասպանության խորհրդանիշներ

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը այսօր մտել է ԵԽԽՎ-ում թուրք պատվիրակության սենյակը և պաշտոնապես հանձնել է պատվիրակության անդամներին Հայոց Ցեղասպանությունը խորհրդանշող հուշանվերներ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաբայանը: Նրա խոսքով՝ թուրքական պատվիրակության մամուլի քարտուղարը վերցրել է Հայոց Ցեղասպանությունը խորհրդանշող հուշանվերները: Զոհրաբյանը և իշող Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը անմոռուկներ են թողել նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության սենյակում: