Բավ է պառակտվել
20-05-2015 16:12

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Բակո Սահակյանի այցի առնչությամբ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն կանչվել է երկրի ԱԳՆ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ մայիսի 17-19-ին Ֆրանսիա կատարած այցի առնչությամբ: 
Ինչպես հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել: 
Խալաֆովը նաև ընդգծել է, որ նման փաստերը, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների մասնակցությունն «անօրինական խորհրդարանական ընտրություններին» որպես դիտորդներ հակասում են Ադրբեջանի և Ֆրանսիայի գործընկերային հարաբերություններին ու ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի ունեցած մանդատին՝ որպես համանախագահ երկիր: 
Մոնյեն խոստացել է նոտան և Ադրբեջանի անհանգստությունը փոխանցել Ֆրանսիայի իշխանություններին։