Բավ է պառակտվել
08-05-2014 13:38

«Ո՞վ է այդ երկգլխանի մարդը Հայաստանում, որ Ադդրբեջանին հողեր պիտի հանձնի».ազատամարտիկ

«Մենք դեռ էլի ազատագրելու տարածքներ ունենք, ուր մնաց տարածքներ հանձնենք», -այսօր հրավիրված ասուլսի ընթացքում հայարատերեցին ազատամարտիկիներն անրադառնալով երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիակցի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, ըստ որի ազատագրված վեց տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանին: Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովն էլ թեմային հարազատ մնալով ասաց. «Իրենց ասելիքը քիչ բան է նշանակում: Իրենք էլ գիտեն, որ իրենց ասածների վրա ոչ ոք ուշադրոթյուն չի դարձնում»:
Նա ընդգծեց, որ այդ տարածքները երբեք չեն հանձնվելու, քանի որ հանձնելու դեպքում մի քանի տարի անց կհանձնվի Ղարաբաղը, մի քանի տարի անց՝ Զանգեզուրը. «Իսկ ես հույս ունեմ, որ իմ երեխաների, ծոռների օգնությամբ հավերժ ապրելու եմ այս տարածքում: Իսկ ո՞վ է այդ երկգլխանի մարդը Հայաստանում, որ կհամարձակվի այդ հողերը հանձնի»,-նշեց Վարդանովը: Հետախույզի համոզմամբ մեր թիվ մեկ սխալն այն է, որ ազատագրված տարածքները չենք վերաբնակեցնում:
Ասուլիսին ներկա ազատամարտի-հետախույզ, «Տիգրան Մեծ» զորամիավորման հրամանատար Սուրեն Կարապետյանն էլ ասաց, որ Հայաստանը վերջին շրջանում փոխզիջումների քաղաքականություն է վարում, ամեն հարցում գնում է փոխզիջման:
«Բայց սկզվում պետք է հենց ազատամարտիկներին հարցնել՝ համաձայն են հանձնել այդ տարածքները, թե ոչ, քանի որ նրանց արյան գնով է ազատագրվել այդ տարածքները, ով արյուն չի թափել թող որոշումներ չկայացնի»,- ասաց ազատամարտիկը՝ հավելելով, որ դեռ էլի ազատագրելու տարածքներ ունեն՝ Գետաշենը, Շահումյանը, Արծվաշենն ու Նախիջևանը:
Լրագրողների հետ հանդպմանը եկած Շուշիի ազատագրման անմիջական մասնակից, ազատամարտիկ, Տիգրան Խանումյանն էլ իր հերթին հույս հայտնեց, որ իրենք Արարատի մյուս կողմում գտնվող հայկական հողերն էլ դեռ պետք է վերցնեն: մարտական ընկերներն էլ լրացնելով նար խոսքը հայտարարեցին. «Արարատի մյուս կողմում հայերով հայկական խորոված ենք անելու»: