Բավ է պառակտվել
11-04-2014 15:39

Այսօր շատերը ռեալ հնարավորություն ունեն վարչապետ դառնալու. Ա. Սադոյան

Ըստ Հանրային խորհրդի ձեռնարկատերերի և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանի, այսօր շատերը ռեալ հնարավորություն ունեն վարչապետ լինելու, ուղղակի պետք է հասկանալ, թե ով ինչ անձնական կապեր ունի Նախագահի հետ: Ըստ նրա պարզապես ծիծաղելի է, որ և՛ Կառավարության հրաժարականի, և՛ նոր վարչապետի մասին խոսակցություններում ՀՀԿ-ականներն ասում են, թե իրենք տեղյակ չեն ոչնչից, քանի որ ՀՀ Նախագահն է որոշում ամեն ինչ: ՛՛Այսպես էլ շարունակվելու է: Չկա իշխող քաղաքական ուժ, կա իշխող մարդ՛՛,-այսօր կայացած ասուլիսին նշեց Արշակ Սադոյանը: Նա հավելեց, որ իր խորին համոզմամբ՝ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը Հանրապետականի հետ կոալիցիա չի կազմի: Անդրադառնալով «կուտակային»–ին՝ Արշակ Սադոյանն ասաց, որ շատ լավ հասկանում է, թե ինչու է մեր երկիրն ընտրել այդ համակարգը: ՛՛Ամեն ինչ հասկանալի է, բացի նրանից, թե դա արվում է Հայաստանի համար: Ո՞նց կարելի է պետության փողերը տալ ուրիշներին ու ասել՝ տարիներով տնօրինեք՛՛,-նշեց Արշակ Սադոյանը: