29-09-2014 10:30

Այսօր կբացվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

Ստրասբուրգում սեպտեմբերի 29-ին բացվում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, այս մասին հայտնում է BBC-ն:
Ուկրաինայի ճգնաժամը եւ Եվրոպայում նեոնացիզմի դեմ պայքարը կդառնան քննարկման գլխավոր թեմաները: ԵԽԽՎ-ում կքննարկեն Ուկրաինայի արեւելքի իրավիճակը եւ շվեդ խորհրդարանական Մարիետա դե Պուրբե Լունդինի «Հակազդեցություն նեոնացիզմի դրսեւորմանը» զեկույցը: Նստաշրջանի նախօրեին խորհրդարանականներն առաջարկել են նաեւ քննարկել «Իսլամական պետություն» ջիհադիստական շարժման շուրջ ստեղծված իրավիճակը: