Բավ է պառակտվել
16-06-2014 15:11

Այնպես չէ, որ Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող ապրել. Վ. Այվազյան

Պետք չէ Ռուսաստանի մասին դատել մեկ անձի հայտարարություններով, այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում հունիսի 16-ին հայտարարել է Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանը:

՛՛Դուք խոսում եք Ռուսաստանի հետ հարաբերությունների բացասական կողմի մասին: Սակայն այդ կողմերը շատ են, և եթե դուք ցանկանում եք հասարակությանն ամբողջական պատկեր տալ, ապա չմոռանաք հավելել, որ Ռուսաստանը օգնում է ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը:
Այնտեղից Հայաստան է գալիս տարեկան 2,2 միլիարդ դրամ: Ռուսաստանը Հայաստանի տնտեսության ամենախոշոր ներդրողն է: Վերջապես, Ռուսաստանում է ապրում ամենամեծ հայ համայնքը՛՛, - հայտարարել է Այվազյանը:

Ըստ նրա, այնպես չէ, որ Հայաստանը չի կարող ապրել առանց Ռուսաստանի, սակայն չի կարելի թերագնահատել նաեւ նրա հետ ռազմավարական գործընկերության նշանակությունը:

Հիշեցնենք, մի քանի օր առաջ ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը հանդիմանական տոնով հայտարարել էր Հայաստանում ռուսերենի դերի նվազման անթույլատրելիության մասին: Դրանից, հավելել էր նա, կախված է Հայաստանի ազգային անվտանգությունը: Թեեւ Կիսելյովը պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչ չէ, մի շարք ՀԿ-ներ եւ քաղաքական գործիչներ նրա հայտարարությունը ընկալել էին որպես Հայաստանը ռուսիֆիկացնելու՝ Կրեմլի թաքնված մտադրություն: