Բավ է պառակտվել
14-06-2014 14:00

Լաթաքիայում վաճառքի են հանվել Քեսաբի հայկական եկեղեցուց գողացված աղոթագրքերը

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի facebook-յան էջից տեղեկանում ենք, Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի կաթողիկե եկեղեցու աղոթագրքերը կողոպտվել ու վաճառքի են հանվել Լաթաքիայում։ Հայր Նարեկ Լուիզյանը կարողացել է գնել հոգևոր մատյանները՝ դրանք վաճառքի հանած «վաճառականներից»։

Հիշեցնենք, որ մարտի 21-ից Քեսաբ հայաբնակ ավանը հայաթափվել էր՝ տեղի ունեցած հարձակման հետևանքով։ Բնակիչները հիմնականում տեղափոխվել էին Լաթաքիա։