Բավ է պառակտվել
17-02-2014 10:08

Միացյալ նահանգներում ավիավթարի հետևանքով երեք մարդ է զոհվել

Ամերիկյան Կոլորադո նահանգում վթարի է ենթարկվել թեթև մարդատար Beechcraft Bonanza օդանավը արդյունքում, երեք մարդ զոհվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Դեպքը կատարվել է երեկ ցերեկը: Օդանավը Կորտես քաղաք էր ուղևորվել: Որոշ ժամանակ անց ավիադիսպետչերները կորցրել էին դրա հետ կապը: Օդանավի բեկորները հայտնաբերվել են Թելուրիդ քաղաքի օդանավակայանից ոչ հեռու` լեռնային տեղանքում: Ավիավթարի պատճառն առայժմ հայտնի չէ: Ըստ տեղի ոստիկանության` զոհերի մարմինները դուրս բերելու գործողությունը կսկսվի այսօր: