23-07-2014 08:18

Թեև քառյակը թեժ աշուն էր խոստացել,սակայն աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում

«Ամառային արձակուրդի մեկնած ոչ իշխանական խորհրդարանական քառյակի հետարձակուրդային առաջին հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսված է օգոստոսի 20-ին: Այս մասին մեզ հայտնեց քառյակի ներկայացուցիչներից մեկը:Ըստ նույն աղբյուրի, թեև քառյակը թեժ աշուն էր խոստացել, այդուամենայնիվ, աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում: Համենայնդեպս, քառյակը չի պատրաստվում ոչ կառավարության եւ ոչ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելը քառյակի կողմից նույնպես բացառվում է: Քառյակի գործողությունները հիմնականում ընթանալու են իշխանություններին ներկայացված 12 կետերի շուրջ, իսկ լուրջ հակասություններ ոչ վարչապետի և ոչ էլ Սերժ Սարգսյանի հետ խորհրդարանում ներկայացված ոչ իշխանականները չունեն», գրում է «Հայկական ժամանակ»: