Բավ է պառակտվել
28-11-2016 15:31

Վարչապետը ՀՀԿ-ին իր անդամակցումով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ.Աշոտյան

«Վարչապետը ՀՀԿ-ին իր անդամակցումով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում, ինքը հրավիրյալ չէ մեր քաղաքական իրականության մեջ, գործադիր տնօրեն չէ կառավարությունում ուզում է և պատրաստ է լինել քաղաքական կերպար», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով մամուլի տարբեր հրապարակումներին, թե Կարապետյանը ժամանակավոր պաշտոն է զբաղեցնում:

Նա հորդորեց լրատվամիջոցներին ինտրիգներ չփնտրել Կարապետյանի՝ կուսակցական դառնալով և միանգամայն հակառակը՝ կարելի էր ինտրիգ փնտրել այն ժամանակ, երբ նա չդառնար ՀՀԿ անդամ:

Աշոտյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում ունեցած իր ելույթում «շատ ազնիվ» է եղել և ասել է, թե ով է լինելու ՀՀԿ-ի վարչապետը գալիք խորհրդարանական ընտրություններում, ինչը չեն անում մյուս կուսակցությունները:

«Մենք ասում ենք՝ մեր վարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը և դա արեցինք ընտրություններից վեց ամիս առաջ՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ մենք իրավիճակային լուծումներ չենք տալիս: Մենք տալիս ենք ռազմավարական ծրագիր», -ասաց Աշոտյանը:
Լրագրողներից մեկը վկայակոչեց Սահամանդրության 48-րդ հոդվածը, որի համաձայն «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»,նկատեց, որ Կարեն Կարապետյանը վերջին հինգ տարում Հայաստանում չի բնակվել և հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը:
Աշոտյանն ի պատասխան ասաց, որ այդ արգելքը տարածվում է արդեն 2018-ից հետո եկող ժամանակահատվածին, քանի որ Սահմանադրության անցումային դրույթներով Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու 2018 թվականից:
«Մենք խոսում ենք 2017 թվականից հետո վարչապետի մասին, դուք մեջբերում եք դրույթ, որը 2018-ից է սկսելու աշխատել: Ինչ վերաբերում է ապագային, ապա Հայաստանում ամեն ինչ արվելու է օրենքով», -հայտարարեց ՀՀԿ անդամը: