02-05-2016 11:50

Ակնկալիքները Ռուսաստանից չեն սպառվել. Արմեն Աշոտյան

Մենք դեռ չենք սպառել մեր ակնկալիքները Ռուսաստանից, իսկ Հայաստանում հակառուսական ալիքներ ստեղծելն անկեղծ չէ: Այս մասին այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու ՀԱՊԿ անդամ ոչ բոլոր երկրներն են կանգնած Հայաստանի կողքին:

«Մենք մտել ենք այն կառույցը, որտեղ Ռուսաստանն է: ՀԱՊԿ մտնելիս մենք հույսներս չենք դրել այլ երկրների վրա: Ակնհայտ է, որ Երեւան- Աստանա ճանապարհն անցնում է Մոսկվայով, Երեւան- Մինսկ ճանապարհն անցնում է Մոսկվայով: Մեր ակնկալիքները պետք է խարխսված լինեն մեր միջազգային հնարավորությունների հետ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը կրկին ընդգծեց, որ չպետք է սպասել հարցի լուծում Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Մոսկվայից: