Բավ է պառակտվել
01-07-2014 15:50

Հայաստանում ամեն ինչը նախապատրաստված է «Մայդանի» համար. Ա. Մանուչարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը նշեց, «Ադրբեջանցի ռազմական փորձագետ, լրագրող Ուզեիր Ջաֆարովը, ով հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է միանալ Եվրասիական տնտեսական միությանը՝ պայմանով, որ Արցախի երեք տարածքները՝ Ակնը (Աղդամ), Վարանդան (Ֆիզուլի) և Ջրակնը (Ջաբրաիլ) միացնեն Ադրբեջանին, ավելի շատ փորձագետ է, քան ինֆորմացիոն պատերազմի գործիք»: Ըստ բանախոսի՝ նա ասում է, որ այդպիսի հեքիաթներ են տարածում, թե իբր նման բան է հնարավոր: «Այդպիսի լուրեր դուք շատ կլսեք, բայց ես մի քանի անգամ ասել եմ, Ռուսաստանն ի զորու չէ այդ ծրագիրն իրագործել ոչ միայն նրա համար, որ շատ է սիրում հայերին, այլ՝ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով»,-ասաց նա:
Անրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ նկատեց, թե դա սիմետրիկ պատասխանների սկզբունքն է: «Ինձ համար ամոթ է, որ մեր զինվորին սպանում են սահմանին, հետո մենք հպարտանում ենք, որ մենք էլ երկու զինվորի սպանեցինք: Իրականում այդ զինվորները, որ իրար վրա կրակում են, մեղավոր չեն,մեղավորը գազամուղը, նավթամուղերն են»,-ասաց նա և ահվելեց, որ այսօր
Հայաստանում չկա ներքին և արտաքին քաղաքականություն, ամեն ինչ միախառնվել է, և ցանկացած դեպքում Հայաստանում կարելի է հրահրել քաոս: «Հայաստանում ամեն ինչը նախապատրաստված է «Մայդանի» համար, միակ բանը կախված է Հայաստանի ինքնիշխանության հետ»,-ասաց նա: