Բավ է պառակտվել
06-05-2014 15:49

Ա. Մանուչարյան. 5 պատերազմ որոնք սկսվել են առանց պատճառի

«Ուկրաինայի պատերազմը թվով հինգերորդն է, որ վերջին տասը տարում եղել է և նրանք բոլորն էլ գրեթե նույն ընդհանրությունն ունեն՝ պատերազմներ են առանց պատճառի»,-նման դիտարկում, այսօր հրավիրված մամուլի ասուլի ընթաքում,  արեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։ Բանախոսը չզլացավ նաև թվարկել. առաջինը Աֆղանստանն էր, հետո Իրաքը, ապա Լիբիան, Սիրիան և հիմա էլ Ուկրաինան։ «Նրանք բոլորն էլ ունեն մեկ օրինաչափություն, եթե փնտրեք ինչից է սկսել պատերազմը՝ չեք գտնի, կամ էլ չնչին առիթ կգտնեք»,- նշեց նա։ Մանուչարյանը շարունակեց, թե Միացյալ Նահանգները Իրաքում քաղաքացիական պատերազմ հրահրեցին՝ պնդելով, թե այնտեղ միջուկային ռումբ կա, սակայն այդպես էլ որևէ մեկը ռումբ չգտավ։ Այնուհետև նա հարց հնչեցրեց, որ եթե ԱՄՆ-ն սխալվել էր, ինչու չասաց, որ սխալվել է։  «Ղարաբաղ» կոմիտեի անդամը համաձայն է՝ այդ երկրներում առաջնորդները գուցեև դիկտատոր են եղել, բայց միաժամանակ նույն Սիրիայում, ըստ նրա, անվճար բուժում կար, անվճար կրթություն, իհարկե, խնդիրներ էլ կային, բայց հեռանկար էլ կար։ «Հիմա ոչ մի բան չկա, բացի սպանությունից»,- ընդգծեց Աշոտ Մանուչարյանը։ Ըստ քաղաքական գործչի՝  այդ բոլոր պատերազմները նրա համար են, որպեսզի նյութական դաշտը ոչնչացվի, բայց տնտեսական համակարգը շարունակի աշխատել։