Բավ է պառակտվել
22-09-2014 14:27

ՌԴ-ի դեմ վաղուց են պատժամիջոցներ կիրառվում, արդեն 25 տարի է.Ա. Մանուչարյան

«Խնդիրն այն է, որ ՌԴ-ի դեմ վաղուց են պատժամիջոցներ կիրառվում, արդեն 25 տարի է, Խորհրդային Միության փլուզումից հետո դրանք կան, ավելին՝ կան ետխորհրդային տարիների մնացած երկրների դեմ էլ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համոզմունք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ այսօր այդ երկրները միատեսակ պրոբլեմ ունեն, երիտասարդները փախչում են երկրից, գնում են Եվրոպական երկրներում սովորում և աշխատում, իսկ երկրներում մնում է ծերացող բնակչությունը:
«Ռուսաստանն իր զարգացման մոդելը չունի, այն վերցրել է Արևմուտքից, որպեսզի դառնա առաջադեմ երկիր»,-վստահ է Աշոտ Մանուչարյանն ու շարունակեց ինքն իրեն.
«Հիմա մենք 25 տարի հետ ենք գլորվում, խորհուրդները ստանում ենք Արևմուտքից որպես առաջադեմ խորհուրդ, դրա համար բլոկադան մեզ համար նորություն չէ»: Բանախոսի խոսքով՝ այս վիճակից ելքի համար Ռուսաստանը բոլորիս առաջարկ է անում. «Ասում է, թե մեկ է մեզ չեն թողնելու զարգանանք, դրա համար եկեք մի մեծ տնտեսական համակարգ ստեղծենք, որտեղ փորձենք ամեն ինչ ինքներս արտադրել և զարգանալ»:
«Արևմուտքը մեզ չի դրդում դեպի Եվրասիական տնտեսական միություն, նա մեզ դրդում է Եվրամիություն, որն իր համար կառավարելի համակարգ է, բայց քանի որ ինքը ճգնաժամային վիճակում է, այդ դրդումը ոչ մի բանով չի կարող արտահայտվել, նախկինում կարող էր, օրինակ՝ մեկ-երկու գիտահետազոտական ինստիտուտ բացել, բայց հիմա խորը ճգնաժամի մեջ է, և միջոցներ չունի»,- համոզված է «Ղարաբաղ» կոմիտեի անդամը: