30-07-2014 14:15

ԱՄՆ-ն համաշխարհային մեղր բաժանողն է. Ա. Մանուչարյան

«Օր օրի աշխարհի լարվածությունը խորանում է ու ամեն ինչ ավելի է բարդանում », - այօր լարգրողների հետ հանդիպման ընթացքում համոզմուքն հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ու հավեկեց, որ աշխարհաքաղաքական զարգացումների առումով Հայաստանի դերակատարումը, թեև հիմա ոչինչ է, սակայն կարող ենք այն բարձրացնել: «Գնալով մոլորակի իրավիճակը շարունակում է վատանալ, ճգնաժամը գնալով խորանում է, այդ ամենը մի կողմից կապված է առճակատումների հետ Ուկրաինայի տարածքում, մյուս կողմից աշխարհակարգը փոխելու՝ ուժերի կոնսոլիդացիա է գնում՝ ֆինանսատնտեսական հարթության վրա: Այս ամենը կհանգեցնի կա՛մ աշխարհակարգի վախճանին, կա՛մ նոր աշխարհակարգի ծնունդի»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա ասաց, որ Հայաստանում արդյունքում կարող է քաոս առաջանալ, առավելևս, եթե կովկասյան կոմունիկացիոն միջանցքը փակվի: Նա կարծում է, որ իշխանությունները ոչ թե ժողովրդի կամքն են կատարում, այլ ուրիշ տեղից թելադրված քայլեր են անում:
«Կա կարծիք, որ մեր օլիգարխիան գործում է մեր կամքին դեմ, որովհետև իր շահերն է պաշտպանում»,- ասաց նա և հավելեց, որ նույն քաղաքականությունն է վարում նաև համաշխարհային օլիգարխիան:
Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ ժողովուրդները պետք է վերահսկողությունը վերցնեն իրենց ձեռքը, ինչի օրինակը Հայաստանն ունեցել է 1988 թվականին:ցԲանախոսը նշեց, որ նման փորձ կատարեց Ուկրաինան, սակայն կոպիտ սխալ արեց, որովհետև Ուկրաինայի ժողովուրդը հատվածաբար ընդվզեց:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և Ռդ-ին ապա կարծում եմ թե նրանք ևս այս համատեքստում դարձել են խաղալիքներ»: News.gusher.ru-ի այն հարցին թե ինչո՞ւ է բանախոսը ԱՄՆ-ին համարում «խաղալիք», և ոչ «խաղացող», վերջինս պատասխանեց. «Այո, ես վստահեցնում եմ, որ ԱՄՆ խաղալիք է համաշխարհային օլիգարխիայի համար: Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում «Մեղր ծախողը (այս պարագային` ԱՄՆ-ն) մատը կլիզի»
Այս դեպքում ԱՄՆ-ն էլ համաշխարհային մեղր բաժանողն է ու քանի որ առաջնային գործք է արանքում ինքն էլ է շահում»: