Բավ է պառակտվել
16-07-2014 09:13

Աշնանը Արևմուտքը տրանշների ու գրանտների մեծ «խմբաքանակ» կուղարկի Հայաստան

«Մինչ ռուսաստանյան գերատեսչությունները բավարարվում են ընդամենը «բարի ցանկություններով» և չեն փորձում Հայաստանում տեղեկատվական, հասարակական-քաղաքացիական «ֆորումներ» ու հարթակներ ունենալու համար ձեռքը գրպանները տանել, արևմտյան հանրույթը, ըստ մեր աղբյուրների, ոչ միայն պատրաստվում է աշնանը տրանշներն ու գրանտների մեծ «խմբաքանակ» ուղարկել Հայաստան՝ քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարական ծրագրերի իրականացման համար, այլև դրանք վերահսկելու մեխանիզմներ է կիրառում: Մեր տեղեկություններով, վաղը Հայաստան կժամանի տրված գումարների նպատակային օգտագործումը «դիտարկող» առաջին «վերահսկող պալատը»»,–գրում է «Հրապարակ»-ը։