Բավ է պառակտվել
24-02-2016 13:25

Ասադը Պուտինի հետ զրույցում գնահատել է Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այդ մասին հաղորդում է  Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի հեռախոսազրույցը Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բ. Ասադի հետ: Ասադը նշված հայտարարությունը պարունակող առաջարկությունը գնահատել է   որպես  քաղաքական կարգավորման կարևոր քայլ և մասնավորապես, հաստատել է Սիրիայի կառավարության պատրաստակամությունը խթանելու հրադադարը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Պուտինը և Ասադն ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան ցանկում ներառված «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ առանց փոխզիջումների պայքար վարելու կարևորությունը։