Բավ է պառակտվել
28-05-2015 07:51

Ասադը համեմատեց ծայրահեղականների գործողությունները Հայոց Ցեղասպանության հետ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համեմատականներ անցկացրեց հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրաականացված Հայոց Ցեղասպանության և ներկայում ծայրահեղական իսլամիստների կողմից երկրի խաղաղ բնակչության սպանությունների միջև:Դամասկոսում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման ժամանակ Ասադը կոշտ քննադատության ենթարկեց հարևան Թուրքիան մարդւ իրավունքների խախտման և ահաբեկիչներին հովանավորելու համար: Նախագահը հայտարարեց, որ հայ ժողովրդի տառապանքը այսօր վերապրում է Սիրիայի ժողովուրդը նույն կոտորողների և ահաբեկիչների կողմից: «Անկարայի կողմից զինյալներին աջակցելը վերադարձրել է այն ողջ տառապանքը, որը զգացել է տարածաշրջանի ժողովուրդը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում», - ասաց Ասադը: