15-03-2016 09:45

Ասադը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին աջակցության համար

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած օգնության և Սիրիայի քաղաքացիներին հումանիտար աջակցության համար:

Երկու երկրների առաջնորդները հույս են հայտնել, որ Սիրիայի խաղաղ կարգավորման հարցով բանակցությունները Ժնևում հստակ արդյունքների կբերեն:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաշար ալ-Ասադի հետ համաձայնեցնելուց հետո հրամայել է Սիրիայից դուրս բերել ռուսական զորքերը: