Բավ է պառակտվել
25-04-2016 13:16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խաբեբա է.Հարութ Սասունյան

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խաբեբա է: Այս մասին ապրիլի 25-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Քալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

Նրա խոսքով, այս տարվա ապրիլի 24-ը Օբամայի վերջին հնարավորությունն էր արտասանելու «ցեղասպանություն» բառը: «Ամո՛թ նրան, որ խոստացել է, բայց չի կատարել իր խոստումը»,- շեշտել է Սասունյանը: Նախագահը, հավելել է նա, չի ուզում արտասանել այդ բառը, բայց ԱՄՆ-ն իրականում վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: