Բավ է պառակտվել
20-05-2014 13:06

Մարտիմեկյան դեպքերը պարզելու համար պետք է հարցաքննվեն Հ. Աբրահամյաննն ու Ռ. Հայրապետյանը.իրավապաշտպան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը համքզմունք հայտնեց, թե մարտիմեկյան դեպքերին մասնակցություն ունենալու համար հատուկ քննչական ծառայությունը պետք է հարցաքննի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին և տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանին: «Որոշ պատգամավորներ նույնպես պետք է քննվեն, օրինակ Մնաց Մնացականյանը: Իմ առաջին ցուցակում ես նշել էի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին և շտաբի պետ Սեյրան Օհանյան, սակայն չպետք է մոռանալ իրենց հրամանատարներին»,-մանրամասնեց բանախոսը:
Նշենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փետրվարի 28-ին հրապարակել է «2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մարդկության դեմ կատարված հանցագործության անմիջական պատասխանատուների, հանցակիցների և կոծկողների ցուցակը»: Ցուցսկը գլխավորում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը այլ պետական գործիչներ: