Բավ է պառակտվել
20-05-2014 16:49

Արթուր Ջավադյանը վերընտրվեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ 77 կողմ, 2 դեմ քվեարկությամբ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ է ընտրվեց Արթուր Ջավադյանը։ Ըստ Սուքիաս Ավետիսյանի քվեարկությանը 131 պատգամավորներից մասնակցել են 79-ը։ Անվավեր քվե չի գրանցվել։
Արթուր Ջավադյանը մոտենալով ամբիոնին՝ նախ շնորհակալություն հայտնեց խորհրդարանական բոլոր ուժերին՝ բաց ու թափանցիկ քննարկման համար։ «Նաև այն պատգամավորներին, ովքեր մասնակցեցին և վստահության քվե տվեցին ինձ։ Ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել բոլորին, որ ես և ԿԲ-ի ողջ անձնակազմը իր ներուժը կդնի ծառայելու ՀՀ քաղաքացուն և իրագործելու բոլոր խնդիրները, որոնք կդրվեն մեր առջև, իհարկե՝ ձեր աջակցությամբ»։