01-05-2014 09:51

Արթուր Բաղդասարյանը պաշտոնապես ազատվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին կայացած ասուլիսում Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից, իսկ ՕԵԿ-ը դուրս է գալիս իշխող կոալիցիայից և իրեն հռչակում ընդդիմություն: ՕԵԿ-ի քվոտայով նշանակված երեք նախարարները դուրս են եկել ՕԵԿ-ից: