25-04-2014 16:13

Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց

«Ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին»,-այսօր ասուլիսում հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` վկայակոչելով նաև ՕԵԿ քաղխորհրդի որոշումը մաս չկազմել ձևավորվելիք կոալիցիային:  Արթուր Բաղդասարյանը նաև ավելացրեց, որ անցած վեց տարիները եղել են համատեղ աշխատանքի տարիներ և ես ուզում է շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին այդ աշխատանքի համար: «Այս վեց տարիները ԱԱԽ-ում առանձնացան նաև նրանով, որ կարճաժամկետ ծրագրերից երկարաժամկետ ծրագրերի անցանք», նշեց ԱԱԽ արդեն նախկին քարտուղարը: