12-03-2016 12:05

Արթուր Բաղդասարյանն ուզում է ՀՀ նախագահ դառնալ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ՕԵԿ նախագահ, նախկին ԱԽՔ, ներկայում նորաստեղծ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իրեն դիտարկել 2018 թվականի ՀՀ նախագահի հավանական թեկնածուների շարքում:

Այդ պաշտոնին նաեւ հավակնում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը 2018 թվականին թոշակի անցնելու պատճառով թողնելու է ՍԴ նախագահի աթոռը: Արթուր Բաղդասարյանը, սակայն գտնում է, որ իր շանսերն ավելի մեծ են, որովհետեւ երիտասարդ է:
Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, վերջին շրջանում առավելությունը տալիս է երիտասարդությանը: Փոփոխված Սահմանադրությամբ 2018-ին նախագահն ընտրվելու է խորհրդարանի կողմից՝ խիստ սահմանափակ լիազորություններով: Ճիշտ է, քաղաքական այլ պաշտոնների դեպքում՝ Բաղդասարյանին դժվար է երիտասարդ համարել, բայց «անգլիական թագուհու» դերի համար նա բավակաինին թարմ է :
Մեր տեղեկություններով, Բաղդասարյանը խոստացել է Սարգսյանին, որ մինչեւ 2017 թվականը եւ ոչ դրանից հետո՝ իր ղեկավարած կուսակցությունն անակնկալներ չի մատուցի: «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական մասի ղեկավար Է. Առաքելյանը երեկ այս առիթով պնդել է, որ Արթուր Բաղդասարյան-Սերժ Սարգսյան հանդիպում առհասարակ չի եղել»: