Բավ է պառակտվել
17-05-2014 08:57

ԱԱԽ քարտուղարի պաշտոնում շահարկվում է Գեղամյանի թեկանածությւոնը.«Հրապարակ»

«Ազգային անվտանգության խորհուրդը դեռ առանց ղեկավարի է։ ԱԱԽ քարտուղար չգտնելու լուրերն այնքան հեռու են գնացել, որ նախորդ օրն արդեն քննարկվում էր Արտաշես Մամիկոնովիչի (Գեղամյան) թեկնածությունը, ըստ այդմ՝ ՌԴ-ն ու յուր Վոլինկինը ցանկացել են նրան տեսնել այս պոստում։ Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը՝ հարցրինք «լյոխկըյ պախոդկոյ» դահլիճ շտապող Գեղամյանին։ «0, մեծ պատիվ կլիներ ինձ համար դա, սակայն ինձ հետ դեռ չեն խոսել»։ Եվ, այնուհանդերձ, առավել հավանական է համարվում ԱԱԽ-ի նախկին դրության վերադարձը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ներքո։ Չնայած՝ որպես նոր ԱԽՔ տրվում է նաև Շավարշ Քոչարյանի անունը»,–գրում է «Հրապարակ» թերթը։