07-08-2014 14:32

Էրդողանը չարիաց փոքրագունն է. թուրքագետ

«Թուրքիայի գլուխը առաց այդ էլ խառն է տարբեր խնդիրներով, բայց այն, որ Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցեց ադրեբջանական զոհերին, բայց ոչ հայ զոհերին, դա ցույց է տալիս, որ Թուրքիան շարունակում է կողմնակալ դիրք բռնել»,-news.gisher.ru-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Փորձագետի կարծիքով սահմանային լարվածության մեջ Թուրքիան նախաձեռոնղական որևէ քայլեր չէր կարող ունենալ։ «Ադրբեջանիցներն այնուամենայնիվ շատ մեծ հույսեր ունեն Թուրքիայից, որ կռվի դեպքում իրենց կողմից մասնակցություն կունենան նաև թուրքական «կամավորական» ջոկատները, ինչպես նաև խաղաղապահ ուժերի տեղակայման դեպքում Թուրքիայից ևս խաղապահաներ կներգրավվեն։ Սակայն Հայաստանը ամեն գնով պետք թույլ չտա Թուրքիայի կողմից որևէ միջնորդություն, հատկապես խաղաղապահների տեղակայում սահմանին, եթե բանը դրան հասնի», համոզմունք հայտնեց Արտակ Շաքարյանը։ Խոսելով նաև օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններից, թուրքագետն ընդգծեց, որ ներկայիս վարչապետ Էրդողանի հաղթանական ամենառելան է. «Էրդողանը կհաղթի ոչ միայն որ ունի 50 տոկոսանոց ռեալ պաշտպանություն, այլ քանի որ մրցակիցներն են թույլ»: Անրադառնալով միջազգային հանրության արձանքներին, Արտակ Շաքարյանը նշեց, որ Էրդողանը չարիաց փոքրագունն է և քանի որ արժանի փոխարինող չունի բնականաբար նրան էլ հավանություն են տալիս:

Տաթև Առաքելյան