06-11-2014 12:30

Արտակ Ապիտոնյանը համատեղության կարգով նշանակվել է Ֆինլանդիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Արա Այվազյանը ազատվել է Ֆինլանդիայի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ Արա Այվազյանին ազատել Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»,-ասված է նախագահի հրամանագրում:Նախագահի մեկ այլ հրամանագրով Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արտակ Ապիտոնյանը. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանին, համատեղության կարգով, նշանակել Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»: